Իմ մասին

Ես Հայկն եմ։ Ապրում եմ Երևան քաղաքում։ Վերջ
Հա Հա Հա, կատակ եմ անում, հլը էնքան բան կա պատմելու իմ մասին։
Ուրեմն ես սովորել եմ Երևանի համար 174 հիմնական դպրոցում, այնտեղ ինձ դասավանդում էին մեծամասամբ կանիբալները (այսուհետ՝ ուսուցչուհի)։ Դպրոցում իմ ամենասիրելի զբաղմունքը եղել է սովորելը, և դաս պատասխանելը, ըհմ, հա բա ոնց։ Ես դպրոցում սիրել եմ ուսուցչուհու նյարդերի հաշվին прикол-ներ անել, օրինակ՝ դասարանի կավիճները փշրել, մանրացնել, ապա Կակաինի տեղ դրած քաշեմ քթերս, և դա ընդամենը 1 տոկոսը։ Ինչպես հասկացաք ինձ դպրոցում շատ են սիրել ուսուցիչները։

Դպրոցից ազատ ժամանակ աշխատում եմ հայրիկիս(այսուհետ՝ պապա) համակարգչային խանութում, որպես օգնական վաճառով, և SysAdmin: Ազատ ժամանակ զբաղվում եմ ծրագրավորումով(երբ որ ասում եմ ծրագրավորում նկատի չունեմ HTML, CSS, կամ WordPress առավել ևս)։ Սիրածս լեզուն Python է, որովհետև համեմատած այլ լեզուների, Python-ով ինչ ուզեմ, կանեմ։ Արդեն 2-3 տարի է ինչ ուսումնասիրում եմ այս ոլորտը, և ասեմ շատ կայֆ ա։ Սիրում եմ լսել երաժշտություն, ավելի շուտ շատ եմ սիրում։ Հիմնականում սիրում եմ Linkin Park, System Of A Down, Deftones, Korn, Nirvana, Radiohead, Led Zepelin և The Prodigy խմբերի երաժշտությունը: Ինչպես հասկացաք ինձնից պետք չէ վախենալ, ես ոչ մասոն եմ, ոչ ռեպտիլոիդ, ոչել հարթ մոլորակի կողմնակից։ Էլի բաներ կան ասելու, ուղակի մատներս հոգնեցին, էլ չեմ կարողանում գրել։

Իսկ հիմա պատմեմ այն քոլեջի մասին, որտեղ հիմա սովորում եմ։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, ավելի կոնկրետ 1-3 կուրսում։ Համեմատած նախկին դպրոցիս՝ այստեղ շատ լավ ժամանակ եմ անցկացնում, ես սիրով եմ գալիս քոլեջ։ Այստեղի ուսուցումը իմ դուրը շատ է գալիս, ու խոսքը միայն համակարգիչներով ուսուցման մասին չէ, այլ ամբողջ կրթական համակարգի մասին է։ Այստեղ ինձ ամենաշատը դուր է գալիս ուսուցիչների մոտեցումը աշակերտներին և նրանց կարծիքներին։ Այստեղ դիկտատուրա չի տիրում՝ համեմատած իմ դպրոցի։ Այստեղ ես՝ որպես իմ մասնագիտություն,ընտրել եմ «Հաշվողական տեխնիկա, ցանցային սպասարկում»ը։ Քոլեջում բացի այս ամենից, կան նաև այլ հետաքրքիր ուսուցման լուծումներ։ Մենք շատ ենք ճամփորդում, շատ-շատ։ Վերջին ճամփորդությունը եղել է Արագածը բարձրանալը։ Բարձրանալուց հետո շատ էի հոգնել ու որոշել էի, որ էլ երբեք այսպիսի մազոխիստ քայլի չեմ գնա, բայց երբ որ հասա տուն ու հանգստացա, հասկացա, որ շատ լավ ժամանակ եմ անցկացրել ու էլի կուզենայի այդպիսի օր անցկացնեի։


Оставьте комментарий