Ավանդություններ թրչունների մասին

Ասում են, թե արագիլներն իրենց երկրում մարդ են։ Երբ մոտենում է չվելու ժամանակը, նրանք գալիս են գետի մոտ, լողանում ջրերում, թռչունի փետուրներ հագնում և ճանապարհ ընկնում դեպի մեր երկիրը: Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի, մատաղ անում Աստծուն, լողանում գետում և նորից մարդ դառնալով, գնում իրենց երկիրը։ Ասում էլ են, որ արագիլն ամեն … More Ավանդություններ թրչունների մասին

Շնորհավոր քո նոր տարին,

Ցորեն ծնի հույսիս գարին, Մեր լույսն հաղթե թուր խավարին, Որ դուռ բացվի հայ աշխարհին, Սուրն տեսնի այս նոր տարին, Խաղաղն հասնի հազար դարին, Ծաղիկ բսած տեսնի քարին, Մասիս հասնի հայոց բարին, Արժանանանք մեր գոհարին, Ճամբա բացվի մեր քնարին, Մահ չդիպչի սրտիս լարին, Շնորհավոր քո նոր տարին: Աստված հասնի Մասիս սարին, Մասիս սարին, Մեր աշխարհին, Հավերժանա … More Շնորհավոր քո նոր տարին,

Գրիգոր Զոհրապ, Կապիկը

Ա Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը որան երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը … More Գրիգոր Զոհրապ, Կապիկը

Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, … More Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Հայրենիքիս

Հայրենիքում Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն —Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․