Դիտման ձևեր, Գիտափորձ 

Հոգեբանական գիտափորձ, գիտական գիտելիք ստանալու նպատակով հատուկ պայմաններում անցկացվող փորձ, որի իրականացման ժամանակ հետազոտողը նպատակաուղղված միջամտում է հետազոտովողի գործունեությանը։ Տարբեր հեղինակներ «հոգեբանական գիտափորձ» տերմինը մեկնաբանում են տարբեր կերպ։ Հաճախ գիտափորձ ասելով հոգեբանության մեջ հասկանում ենք մի շարք էմպիրիկ մեթոդների կոմպլեքս (փաստացի գիտափորձ, դիտում, զրույց, թեստավորում)։ Սակայն փորձարարական հոգեբանության մեջ գիտափորձը հիմնականում համարվում է անկախ մեթոդ։

Արժեքներ, Մոտիվացիա

Մոտիվացիան այն գործընթացն է, որը նախաձեռնում, ուղղորդում և պահպանում է նպատակաուղղված վարքագիծը: Դա այն է, ինչ ստիպում է մեզ գործել, լինի դա մի բաժակ ջուր խմելը ծարավը հագեցնելու համար, թե գիրք կարդալ՝ գիտելիքներ ձեռք բերելու համար: Մոտիվացիոն համակարգը ունի շատ բարդ կառուցվածք: Այն ներառում է կենսաբանական, հուզական, սոցիալական և ճանաչողական ուժեր, որոնք ակտիվացնում են վարքը:  … More Արժեքներ, Մոտիվացիա

Անհատ, Անձ, Անհատականություն, Մարդ

«Մարդ» հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։ Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, … More Անհատ, Անձ, Անհատականություն, Մարդ

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Առօրյա կյանքում մենք հաճախ ենք օգտագործում այս տերմինները, որպես հոմանիշներ, սակայն հոգեբանության մեջ դրանք տարբեր են։Անհատ ասելով մենք հասկանում ենք մարդկային ցեղին պատկանելու փաստը։ Այս տեսակետից բոլոր մարդիկ անհատներ են։ Անհատն իր հետ բերում է անձ դառնալու բոլոր նախապայմանները։ Աշխարհ գալով որպես անհատ՝ մարդը ձեռք է բերում յուրահատուկ սոցիալական որակ,դառնում է անձնավորություն։Սակայն եթե նա չապրի … More Մասլոուի պահանջմունքների բուրգ

Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության գործընթաց, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, … More Սոցիալականացում

Դիտման մեթոդ

Մեթոդի անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ … More Դիտման մեթոդ

Սոցիալական խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:  Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե … More Սոցիալական խմբեր